Ալիևը «Հաղթանակի օրվա» ուղերձում հայտարարել է, որ հայկական կողմ Ադրբեջանին «սպառնացել է» նոր պատերազմով:
«Հայկական կողմն անընդհատ սպառնում էր մեզ։ Նրանք նոր տարածքների համար նոր պատերազմով էին սպառնում, փորձում էին վիրավորել մեր արժանապատվությունը՝ հայտարարելով, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Մենք այդ հայտարարություններին պատասխանեցինք մարտի դաշտում, որտեղ բոլորն ակնառու տեսան, թե ով ինչ արժե»,-նշել է թշնամակամ երկրի ղեկավարը՝ հավելելով.
«Նոյեմբերի 8-ին Շուշիի ազատագրումը, որն այսօր մենք նշում ենք որպես Հաղթանակի օր, փաստացի կանխորոշեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ելքը։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»։
Այսօր լրանում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը։
2020 թվականի պատերազմից և 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։