Այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա․ Էդմոն Մարուքյան

«Այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա, և կան Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք ստորագրել են և համաձայն են»,- Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ նախընտրական բանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանի խոսքին, որ Էդմոն Մարուքյանն աշխատել է խաղաղության համաձայնագրի տեքստի վրա և զարմացած է, որ նրա կուսակցությունը չի ստորագրի այն։

«Հետևաբար, ի՞նչ կա զարմանալու, որ մենք չենք ուզում Ադրբեջանի կողմից մեզ հրամցված հոդվածների տակ ստորագրությունը դնել։ Ինքը դրել է, ասում է՝ ես հպարտ եմ, էլի կդնեմ, բայց մենք ասում ենք՝ դա Հայաստանը հաշմանդամ դարձնելու փաստատթուղթ է»,- նշել է Մարուքյանը։

Leave a comment