Թրամփը կոչ է արել Զելենսկիին սկսել խաղաղության համաձայնագրի գործընթացը Ռուսաստանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է սկսի գործել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ։ «Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել»,-Սպիտակ տան հրապարակած տեսանյութում ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նա հավելել է, որ Զելենսկին պետք է ջանքեր գործադրի, հակառակ դեպքում «բաց կթողնի հիանալի հնարավորությունը»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում