Երբ կփոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Իլհամ Ալիև

«Հուսով եմ՝ այս տարի մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսանկյունից, ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կփոփոխվի Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը վերացնելու համար, որն այդ փաստաթղթում է արդեն երեք տասնամյակ։ Հենց դա չլինի, հաջորդ օրը պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Սակայն, մինչ այդ, … Read more

Վլադիմիր Պուտինը Սերգեյ Իվանովին հանել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Իվանովին հանել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։ Ավելի վաղ Պուտինը Իվանովին ազատել էր բնապահպանական գործունեության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։ «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում կատարել փոփոխություն՝ դրանից հանելով Ս. Բ. Իվանովին»,-ասված է փաստաթղթում։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում … Read more

Մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ. Դմիտրի Պեսկով

Ժնևում կշարունակվեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները: Ինչպես ակնկալվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին, որոնք, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ»,- … Read more

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ․ Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԲ ԲԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը։ Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին։ Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, … Read more

Իրանը Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին առաջարկում է գործակցել Իսրայելի դեմ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ համագործակցել՝ տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ֆոնին կայունություն ապահովելու նպատակով։ «Իրանը պատրաստ է համագործակցության՝ տարածաշրջանային կայունության պահպանման համար»,- նշել է նա «Al Jazeera»-ին տված հարցազրույցում։ Լարիջանին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններին՝ նշելով, որ Թեհրանը … Read more

Արցախի հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ՝ ՀՀ կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները։ «Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ … Read more

Վերջին տարիներին հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Հիշու՞մ եք, չէ, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։ Իհարկե, արդեն այն ժամանակ պարզ էր, որ Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում։ Ոչ էլ սատարողներն էին 3 միլիոն։ Բայց ազգի թշնամի, … Read more

«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրել է․ ««Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար։ Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և ավելի … Read more

Եթե այդ ինֆորմացիան չհաստատվի, ուրեմն սիմոնյանի նկատմամբ գործ հարուցեք զրպարտության հոդվածով․ Լիդիա Մանթաշյան

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը գրում է․ «Երեկ մեր պետության շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը ասեց, որ 4-5 մանկապիղծ հոգևորական կա մեր եկեղեցում Ես՝ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ, որ դա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում։ Եթե նման հանցագործության մասին ինֆորմացիա ունեն և իշխանությունն էլ իրենց ձեռքում է, ինչո՞ւ չեն այդ մարդիկ ազատազրկված՝ լինեն հոգևորական, … Read more

Գերտերությունների արտաքին քաղաքականության համար սկսվելու են ավելի թեժ ժամանակներ․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական ​​կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ։ Կարելի է ասել, որ Ռուբիոն առաջարկեց «Արևմուտքը կրկին ազդեցիկ ու խոշոր» դարձնելու բանաձև՝ Թրամպիզմի և Ռեյգանյան քաղաքականության համադրությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայեցակարգային նորարարություն մտցրեց՝ … Read more