ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ կուսակցությունից հեռացվել է նաև ՔՊ կուսակցական Ավետիք Օրդյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Օրդյանը Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակից էր։ Նա իշխանական շրջանակներում հայտնի է որպես ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից։

Եվ ահա, 2009 թվականին Ավետիք Օրդյանին մեղադրանք է առաջադրվել՝ բազմիցս խաբեության միջոցով տարբեր անձանցից հափշտակել է բջջային հեռախոսներ, ոսկյա մատանի, ոսկյա շղթա, գումարներ և այլ ոսկյա զարդեր։

Այս արարքի համար Ավետիք Ալբերտի Օրդյանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման երկու (2) տարի ժամկետով։

Պատժի սկիզբը հաշվել 2009 թ. հուլիսի 09-ից։

Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Ավետիք Օրդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Մեզ հասած տեղեկությունների՝ նրա նմանօրինակ գործողությունների մասով ներկայումս ևս քրեական վարույթ կա։

Հիշեցնենք, որ վերջին նաև ՔՊ-ում է վատ վարք դրսևորել, ինչի համար վարչությունը որոշել է նրան հեռացնել կուսակցությունից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a comment