Ժնևում կշարունակվեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները: Ինչպես ակնկալվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին, որոնք, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Ժնևում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, կլինեն նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ը: