Հայկազուն Սրբազանը չի բացառում, որ հոգևորականներին բերման կենթարկեն՝ թույլ չտալու Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը

Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն այսօր մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Սխալ ենթադրություն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազան Հայրը։

Սրբազանը հնարավոր է համարում, որ հոգևորականներին բերման կենթարկեն՝ թույլ չտալու, որ եպիսկոպոսները դուրս գան Հայաստանից։

«Ամեն ինչ հնարավոր է, կարող են, իշխանությունն իրենց ձեռքն է»,- ընդգծել է Սրբազան Հայրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment