Թրամփը կոչ է արել Զելենսկիին սկսել խաղաղության համաձայնագրի գործընթացը Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է սկսի գործել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

«Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել»,-Սպիտակ տան հրապարակած տեսանյութում ասել է ԱՄՆ առաջնորդը։

Նա հավելել է, որ Զելենսկին պետք է ջանքեր գործադրի, հակառակ դեպքում «բաց կթողնի հիանալի հնարավորությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment