ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Իշխանությունները 4 տարի շարունակ հայտարարել են, թե քննիչ հանձնաժողովը կպարզի ու կհրապարակի 44-օրյա պատերազմի հետ կապված հարցադրումները, բայց իրականում հանձնաժողովը դարձավ կոծկող մարմին։
Ընդդիմության դիրքորոշումն այն էր, որ պատերազմի պատասխանատուները չեն կարող ապահովել անկողմնակալ և ամբողջական քննություն։ Առավել եւս, երբ ընդդիմությունը ներկայացրել էր օրենսդրական փաթեթ՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և ճշմարտությունը բացահայտելու համար, որոնք մերժվել են իշխանությունների կողմից։
Արդյունքում՝ մի քանի ցուցադրական նիստեր կազմակերպվեցին, 4 տարի հանձնաժողովն, իբր, աշխատեց, իսկ վերջում հայտարարվեց, որ եզրակացությունը հրապարակման ենթակա չէ, քանի որ պարունակում է գաղտնի տվյալներ»։