Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  գրում է․ «Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։ Հիշեցնում եմ, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին»,- գրել է նա։ Հետևեք մեզ … Read more

Իրանը տեքստ է նախապատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Իսմայիլ Բաղայի

Իրանն առայժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», – դիվանագետն ասել է ճեպազրույցի ժամանակ։ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի են ունեցել փետրվարի 17-ին … Read more

«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր ևս 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը։ Փաստաբանը դատավորին միջնորդեց կիրառել վարչական վերահսկողություն՝ հաշվի առնելով, որ Օկումուշյանի ընտանիքը կանգնած է կենցաղային խնդիրների առաջ, սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունն ու ընդունեց մեղադրողի միջնորդությունը։ «18 արդարների գործով որևէ մեկը հանցանք չի գործել, բայց քանի … Read more

Ռեֆորմը կարող է ձախողվել. Անուշ Պողոսյանը բարձրաձայնում է առողջապահության ապահովագրության խնդիրների մասին և կառուցողական քննարկում ակնկալում

Լսումներ անցկացնելու իրական ակնկալիքը ոչ միայն իմ, այլ նաև մասնագիտական հանրույթի կողմից հետևյալն է՝ մտնել կառուցողական դաշտ, գույքագրել ապահովագրության երկամսյա մեկնարկի ընթացքում առաջացած խնդիրները և այդ խնդիրների արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ․ ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը։ Նա ևս միացել էր առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի … Read more

Այցելուի հետ չեն շփվում, կյանքեր չեն փրկում, բայց որոշել են՝ բուժաշխատողի աշխատավարձը կարող է 19 000 լինել. Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը և ոլորտի մի քանի այլ մասնագետներ այսօր ԱԺ մոտ էին հավաքվել՝ նամակներ փոխանցելու բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նշել է, որ եկել են խմբակցություններին, նաև ԱԺ նախագահին նամակ փոխանցելու՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։ «Մեր … Read more

Իրանի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հուսադրող ազդանշանների առկայության մասին

Ժնևում անուղղակի բանակցությունների ընթացքում Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու գործնական առաջարկներ։ Այս մասին X-ի գրառման մեջ նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Վերջին բանակցությունները ներառել են գործնական առաջարկների փոխանակումներ և տվել են հուսադրող ազդանշաններ։ Սակայն մենք շարունակում ենք ուշի … Read more

Իրանն այլընտրանք չունի. Դոնալդ Թրամփ

Ընթացիկ քննարկմանը ծանոթ աղբյուրները հայտնել են. չնայած վերջնական որոշում դեռ չկա, Թրամփը հակված  է կանխարգելիչ հարված  հասցնել առաջիկա օրերին: Եթե այս քայլը չհամապատասխանի Թեհրանի կողմից ԱՄՆ-ի պահանջների կատարմանը, ԱՄՆ նախագահը կմնա ռազմական համալիր հարձակման հնարավորությունը՝ այն իրականացնելու համար՝ հանուն այաթոլլահ Ալի Խամենեին հեռացնելու: Մեկ գեներալ, որը Թրամփին վստահեցրել էր Մադուրոյի բռնագրավման գործողության հաջողությունը, չկարողացավ նույն … Read more

Ակնհայտ է, որ ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ․ Վահե Հովհաննիսյան

Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։ Գյումրին որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։  Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, … Read more

Պատմություն չիմացողը խոսում է «պատմությունից դասեր քաղելուց»․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Մի կարևոր առանձնահատկություն, որին, թերևս, արժե անդրադառնալ․ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է իր խոսքում առանձնացնում, թե «մենք պետք է մեր պատմությունից դասեր քաղենք, որպեսզի սխալները չկրկնենք»։ Առաջին հայացքից թվում է՝ լրիվ օրինաչափ ու իրավացի պնդում է, ինչի հետ դժվար է չհամաձայնել։ Սակայն իրավիճակի պատկերը դառնում է հստակ, երբ տեսնում ենք, … Read more

Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։ Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։ Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, … Read more