Իրանը տեքստ է նախապատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Իսմայիլ Բաղայի

Իրանն առայժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», – դիվանագետն ասել է ճեպազրույցի ժամանակ։

Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում, Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի վրա։ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջորդ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 26-ին Ժնևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment