ԲԴԽ առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է. Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում … Read more

Ռուբեն Վարդանյանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա…Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ…Որ ապրեցին: Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը … Read more

Թրամփն Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային հարստացում, եթե դա ռումբ ստեղծելու հնարավոր ճանապարհ չթողնի։ Այս մասին Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ աղբյուրի՝  սա ենթադրում է, որ կարող է ստեղծվել փոքր հնարավորություն Իրանի միջուկային ներուժը սահմանափակելու և պատերազմը կանխելու համար ԱՄՆ-ի և Իրանի կողմից սահմանված … Read more

Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. Ալեքսանդր Նովակ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։ Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու փոխշահավետ … Read more

Կային ժամանակներ, երբ հայերենը որպես մայրենի լեզու ընդունելը հայ լինելու կարեւոր չափանիշներից էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր Մայրենի լեզվի օրն է։ Կային ժամանակներ, երբ հայերենը որպես մայրենի լեզու ընդունելը հայ լինելու կարեւորագույն չափանիշներից էր։ Վերջին տարիներին մեր պետության ղեկին թառած մարդիկ, այո, հայախոս են, սակայն իրենց արժեհամակարգով, հոգեկերտվածքով եւ ինքնությամբ վստահաբար հայ չեն։ Դրանց լեզվական մայրենին, իրոք, հայերենն է։ Սակայն ենթագիտակցության լեզուն այլ է եւ … Read more

Պարկուճի գումարի հետգանձման մեխանիզմը գործում էր նաև ԽՍՀՄ-ում․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա (այդպես է նաև Իրանում)։ Եվ ուրեմն, մահապատիժն իրականացնելուց հետո, պետությունը գնդակահարված անձի ընտանիքին` բացի օգտագործված գնդակի պարկուճը, ուղարկում է նաև հաշվեհամար, որտեղ նշված է լինում տվյալ գնդակի գումարը, և գնդակահարվածի ընտանիքը պարտավոր է պետությանը … Read more

ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն՝ բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։ Այդ մասին փոխանցում է Euronews-ը։Որոշումը կայացվել է դատավորների կոլեգիայի մեծամասնությամբ: Երեք լիբերալ դատավորներ՝ Քեթանջի Ջեքսոնը, Ելենա Քագանը և Սոնյա Սոտոմայորը, որոնց միացել են երեք պահպանողական դատավորներ՝ Էմի Քոնի Բարեթը, … Read more

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք  դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն․ Ռուբեն Վարդանյան

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի … Read more

Արդարադատությունը ստորադասել եք քաղաքական շահերին, ազդում եք մարդկային ճակատագրերի վրա․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում: Խոսքս առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին: Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե մեզ վիրավորում … Read more

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times» -ի պենտագոնյան աղբյուրի, ԱՄՆ-ը էվակուացնում է Բահրեյնում (5-րդ նավատորմի ՌԾՈւ) և Քաթարում տեղակայված իր ռազմաբազանների անձնակազմին (իհարկե՝ ոչ բոլորին): Նշվում է նաև, որ արդեն էվակուացվել են Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում և ԱՄԷ-ում տեղակայված ռազմաբազանների անձնակազմի որոշ մասը: Հարկ է նշել, որ Իրանը պաշտոնական … Read more