«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «TRIPP»-ի շուրջ տեղի ունեցող քննարկումները մի քանի ուղղությամբ են ընթանում։ Մի կողմից ասում են, թե հիմա քննարկվում է ճանապարհի վերահսկողության հարցը, մյուս կողմից՝ անգամ կասկածներ կան՝ այդ ճանապարհն առհասարակ կգործարկվի, թե ոչ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ, հասարակությունը «TRIPP»-ի հետ կապված տողատակերը շատ ավելի լավ գիտի, քան տեխնիկական մանրամասները։ … Read more

ՔՊ-ում խուճապահար են, ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։ Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներիս հաշվին … Read more

Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները: Հավաքի արդյունքում Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան 25 հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչները, հանդես եկան առավել քան հստակ հայտարարությամբ, որը մանրամասնելու անհրաժեշտություն, իհարկե, կա: Բայց եթե հակիրճ, ապա Եպիսկոպոսաց հավաքը վերահաստատեց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին … Read more

Մոլորված եպիսկոպոսներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց Եպիսկոպոսաց ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Հիշեցնենք, որ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հավաքից հետո ՀԱԵ 25 եպիսկոպոսներ հայտարարությամբ խոր մտահոգություն հայտնեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների առնչությամբ, կոչ արեցին ՀՀ իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված … Read more

Ո՞ր դեպքում ՔԿՀ ծառայողը հավելավճար ստանալու իրավունք ձեռք չի բերի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում։ Քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը բարելավելու նպատակով Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 530-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ներկայացրած առաջարկությունների ամփոփման արդյունքում մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի 20.1 հոդվածի համաձայն՝ «Քրեակատարողական ծառայության … Read more

Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, բայց և, միևնույն ժամանակ, հստակ որևէ պատասխան չեն տալիս։ Գրեթե երեք տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած պարզապես չեն արձագանքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ին հրահանգվել է հնարավորինս խուսանավել այս հարցում, որևէ պատասխան չտալ Մոսկվային։ … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տարբեր երկրներից ժամանած ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով … Read more

Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց ԱՄՆ կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ Այս մասին նա ասել է MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Նախ և առաջ, մենք ամերիկյան պետությունը, ամերիկացիներին թշնամի չենք համարում։ Բայց մենք որպես թշնամական ենք գնահատում ԱՄՆ կառավարության քաղաքականությունն Իրանի նկատմամբ», – նշել … Read more

Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ Ալփարսլան Բայրաքթար

Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։ «Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ … Read more

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան գրում է․ «Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ … Read more