Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ Ալփարսլան Բայրաքթար

Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։

«Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորությունները»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment