«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր ևս 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը։

Փաստաբանը դատավորին միջնորդեց կիրառել վարչական վերահսկողություն՝ հաշվի առնելով, որ Օկումուշյանի ընտանիքը կանգնած է կենցաղային խնդիրների առաջ, սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունն ու ընդունեց մեղադրողի միջնորդությունը։

«18 արդարների գործով որևէ մեկը հանցանք չի գործել, բայց քանի որ այս ընթացքի մեջ ենք, ասեմ, որ Կարո Օկումուշյանը կատարել է իր աշխատանքը։ Նա եղել է իմ ընտանիքի վարորդը, հայրենասեր լինելով՝ ինքն իր աշխատանքն է կատարել։ Քաղաքականության հետ նա որևէ կապ չունի, էլ չենք խոսում այս 8 ամսվա կալանքի մասին։ Գտնում եմ, որ Կարո Օկումուշյանը պետք է լինի ազատության մեջ, լինի իր ընտանիքի կողքին, հոգա իր ընտանիքի հոգսերը»,-ասել է պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment