https://arm.sputniknews.ru/20260707/drsi-uzhery-hima-pahanjum-en-pashinjani-ogtin-ajakcutjan-giny-tevanjany-bac-namak-e-hghel-104300888.html
Դրսի ուժերը հիմա պահանջում են Փաշինյանին աջակցելու գինը. Թևանյանն ուղերձ է հղել ՔԿՀ–ից
Դրսի ուժերը հիմա պահանջում են Փաշինյանին աջակցելու գինը. Թևանյանն ուղերձ է հղել ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած է, որը նրան էլ ավելի վտանգավոր է դարձնում Հայաստանի… 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T10:59+0400
2026-07-07T10:59+0400
2026-07-07T11:00+0400
նիկոլ փաշինյան
անդրանիկ թևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101777337_5:0:1566:878_1920x0_80_0_0_02e08e08ec9a31d3013fc3cf919eefbf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ընտրակեղծիքներն աննախադեպ էին այն առումով, որ բացի իշխանական լծակներից կիրառվեցին նաև արտաքին ռեսուրսներ։ «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում այս մասին գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։Նրա խոսքով` Հայաստանում ընտրակեղծիքների գաղափարական, տեխնոլոգիական և քարոզչական հովանավորներ են դարձել և ընտրություններին ուղղակիորեն միջամտել են Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ չինովնիկները։«Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա այդ աջակցության գինը նրանից պահանջում են։ Նա էլ վճարում է՝ հայ ժողովրդի հաշվին։ Հայաստանակենտրոն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների խնդիրը Հայաստանի ուկրաինացումը, մոլդովացումը թույլ չտալն է, ՀՀ կառավարման համակարգի ադրբեջանականացմանը դիմադրելն է, Սաակաշվիլու, Զելենսկու և Սանդուի տնաբույծ խառնուրդի բռնապետական քայլերի դեմն առնելն է, «արևմտյան Ադրբեջան» նախագծի իրագործումը մերժելն է»,–գրել է Թևանյանը։Նրա խոսքով` դրսի ուժերի թելադրանքով առաջնորդվելը Փաշինյանին դարձնում են վտանգավոր և է՛լ ավելի հայաստանատյաց։ Այդ ամենի տակից դուրս գալու համար, ըստ Թևանյանի, Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են քաղաքական դաշտի անասնաֆերմայացում, Օրուելի «1984»-ում նկարագրված տեղեկատվական միջավայր, խոսքի ազատության ոչնչացում, քաղաքականությամբ զբաղվելու քրեականացում։Նա ընդգծել է, որ Փաշինյանը դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած է։Թևանյանը կարծում է որ բոլոր ողջամիտ ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և նկատի ունենան, որ եթե այսօր մի ընդդիմադիր ուժի վրա ճնշում է գործադրվում, վաղը կարող են իրենք լինել այդ թիրախում։«Սա առանձին վերցրած հարձակում չէ մեր Եկեղեցու, վեհափառի, հարգարժան հոգևորականների, «Մայր Հայաստանի», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ուժեղ Հայաստանի», «ՀայաՔվեի», Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Ալեն Ղևոնդյանի, Երվանդ Բոզոյանի, Արեգնազ Մանուկյանի, Դավիթ Ղազինյանի, իմ կամ մյուս քաղբանտարկյալների դեմ։ Սա համակարգված և լայնամասշտաբ հարձակում է բոլորիս դեմ, քանզի նախապատրաստվում են լայնամասշտաբ զիջումներ և աննախադեպ դավաճանություն։ Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա։ Խուզարկության շոու են կազմակերպում։ Վաղն անցնելու են մյուսներին»,–գրել է նա։Ըստ քաղաքական գործչի` Փաշինյանը Հայաստանն այնպիսի վտանգավոր խաղի մեջ է մտցրել, որ Արցախի ճակատագրի կրկնությունը կարող է ավելի վատ տարբերակով լինել։«Հայ գյուղացիներին գեղեցիկ փաթեթավորված սուտ խոստումներ տվող ուրսուլաները դրանից հետո առավելագույնը կարող են հայ փախստականների համար վրանների և երկրորդ թարմության գումարային փշրանքներ հատկացնել։ Կամ՝ դա էլ չեն անի»,–գրել է Թևանյանը։Նա կոչ է արել բացառել հատվածականությունը, մանր կոնյուկտուրային մոտեցումները և ճիշտ եզրահանգումներ անել, քանզի հետո ուշ է լինելու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101777337_200:0:1371:878_1920x0_80_0_0_82c3c28b6d69981d775a7953393cc90b.jpg.webp
նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան
նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան
Նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած է, որը նրան էլ ավելի վտանգավոր է դարձնում Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ընտրակեղծիքներն աննախադեպ էին այն առումով, որ բացի իշխանական լծակներից կիրառվեցին նաև արտաքին ռեսուրսներ։ «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում այս մասին գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ընտրակեղծիքների գաղափարական, տեխնոլոգիական և քարոզչական հովանավորներ են դարձել և ընտրություններին ուղղակիորեն միջամտել են Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ չինովնիկները։
«Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա այդ աջակցության գինը նրանից պահանջում են։ Նա էլ վճարում է՝ հայ ժողովրդի հաշվին։ Հայաստանակենտրոն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների խնդիրը Հայաստանի ուկրաինացումը, մոլդովացումը թույլ չտալն է, ՀՀ կառավարման համակարգի ադրբեջանականացմանը դիմադրելն է, Սաակաշվիլու, Զելենսկու և Սանդուի տնաբույծ խառնուրդի բռնապետական քայլերի դեմն առնելն է, «արևմտյան Ադրբեջան» նախագծի իրագործումը մերժելն է»,–գրել է Թևանյանը։
Նրա խոսքով` դրսի ուժերի թելադրանքով առաջնորդվելը Փաշինյանին դարձնում են վտանգավոր և է՛լ ավելի հայաստանատյաց։ Այդ ամենի տակից դուրս գալու համար, ըստ Թևանյանի, Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են քաղաքական դաշտի անասնաֆերմայացում, Օրուելի «1984»-ում նկարագրված տեղեկատվական միջավայր, խոսքի ազատության ոչնչացում, քաղաքականությամբ զբաղվելու քրեականացում։
Նա ընդգծել է, որ Փաշինյանը դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած է։
Թևանյանը կարծում է որ բոլոր ողջամիտ ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և նկատի ունենան, որ եթե այսօր մի ընդդիմադիր ուժի վրա ճնշում է գործադրվում, վաղը կարող են իրենք լինել այդ թիրախում։
«Սա առանձին վերցրած հարձակում չէ մեր Եկեղեցու, վեհափառի, հարգարժան հոգևորականների, «Մայր Հայաստանի», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ուժեղ Հայաստանի», «ՀայաՔվեի», Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Ալեն Ղևոնդյանի, Երվանդ Բոզոյանի, Արեգնազ Մանուկյանի, Դավիթ Ղազինյանի, իմ կամ մյուս քաղբանտարկյալների դեմ։ Սա համակարգված և լայնամասշտաբ հարձակում է բոլորիս դեմ, քանզի նախապատրաստվում են լայնամասշտաբ զիջումներ և աննախադեպ դավաճանություն։ Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա։ Խուզարկության շոու են կազմակերպում։ Վաղն անցնելու են մյուսներին»,–գրել է նա։
Ըստ քաղաքական գործչի` Փաշինյանը Հայաստանն այնպիսի վտանգավոր խաղի մեջ է մտցրել, որ Արցախի ճակատագրի կրկնությունը կարող է ավելի վատ տարբերակով լինել։
«Հայ գյուղացիներին գեղեցիկ փաթեթավորված սուտ խոստումներ տվող ուրսուլաները դրանից հետո առավելագույնը կարող են հայ փախստականների համար վրանների և երկրորդ թարմության գումարային փշրանքներ հատկացնել։ Կամ՝ դա էլ չեն անի»,–գրել է Թևանյանը։
Նա կոչ է արել բացառել հատվածականությունը, մանր կոնյուկտուրային մոտեցումները և ճիշտ եզրահանգումներ անել, քանզի հետո ուշ է լինելու։