Հրդեհ առեւտրի կենտրուններից մեկում – Սյունիք ՀԸ

Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մասուդ Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների ղեկավարներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իքսի իր էջում հայտարարություն է տարածել՝ դիմելով Իսլամական Հանրապետության հարևան երկրների ղեկավարներին:  «Ձերդ Մեծություններ, բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք ձեզ հետ դիվանագիտության միջոցով ձգտել ենք խուսափել պատերազմից, սակայն ամերիկա-սիոնիստական ​​ռազմական ագրեսիան մեզ այլընտրանք չի թողել, քան պաշտպանվելը։ Մենք հարգում ենք Ձեր ինքնիշխանությունը և կարծում ենք, որ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը … Read more

Սպասվում է նորմայից ցածր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով։ Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF): Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ The post Սպասվում է նորմայից ցածր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան first appeared on Սյունիք ՀԸ.

Սուրեն Պապիկյանը հերքում է. Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածում նոր ներխուժումներ չեն եղել

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել: «Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը: Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք … Read more

Միգրացիոն հոսքը դեպի ՌԴ կնվազի․ փորձագետ

Ռուսաստանում մարտի 1-ից ուժի մեջ են մտել օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան միգրացիոն հոսքերի վրա։ Խախտումների բնույթից կախված՝ օտարերկրացի քաղաքացիներին սպասվում է պատասխանատվություն ընդհուպ մինչև անժամկետ արտաքսում։ Առավել մանրամասն ներկայացնում է միգրացիոն ծրագրերի փորձագետը։ The post Միգրացիոն հոսքը դեպի ՌԴ կնվազի․ փորձագետ first appeared on Սյունիք ՀԸ.

17 երեխա է հոսպիտալացվել Կապանի ԲԿ-ի մանկական բաժանմունքում

Հանրապետությունում կրկին սուր շնչառական վարակները գլուխ են բարձրացրել։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում այս պահին 17 հիվանդ կա։ Տարածված վիրուսների թիրախում 0-4 տարեկաններն են։ Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ գտնվում ենք հիվանդացության ցածր ակտիվության փուլում։ Մայրաքաղաքից զատ սուր շնչառական վարակների դիմելիությամբ ակտիվ են Արագածոտնի, Արարատի ու Գեղարքունիքի մարզերը։ The post 17 երեխա է հոսպիտալացվել … Read more

Կան դժվարանցանելի ճանապարհներ – Սյունիք ՀԸ

Մարտի 4-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, … Read more

ԶՊՄԿ-ի տնօրենը հարցազրույց է տվել հեղինակավոր Los Angeles Times պարբերականին

Հեղինակավոր Los Angeles Times (LA Times) պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության ամենաառանցքային ոլորտները։ LA Times-ի տպագիր տարբերակում և կայքում հրապարակվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին անդրադարձ՝ հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ ձեռնարկությունն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։ Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ … Read more

Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն և հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք … Read more

Այսօր կսկսվի Խամենեիի հրաժեշտի արարողությունը

Այսօր երեկոյան աղոթքի հրապարակում տեղի կունենա Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սուրբ մարմնի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնել է Իրանի իսլամական համակարգման խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, փոխանցում է Tasnim-ը։ Նա նշել է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մզկիթում և կտևի երեք օր՝ շուրջօրյա ռեժիմով։ Արարողությունը տեղի կունենա Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթքի հրապարակում: Հիշեցնենք, որ … Read more