Հանրապետության մի շարք հատվածներում ձյուն է տեղում

Մարտի 4-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Ապարանի, Արագածի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունից ներկայացնում են օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 2-ից 3-ը։ Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,18 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,7 դեպք՝ խարդախության,6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական … Read more

Մակրոնը հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբը վերատեղակայել Միջերկրական ծովում։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող արդարացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները, քանի որ դրանք, ըստ իրեն, խախտում են միջազգային իրավունքը։ «Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ​​բանակցությունների վերսկսման դեպքում», … Read more

Մարտի 3․ իրավիճակը Իրանի սահմանին

Մարտի 3-ի առավոտից Հայաստան-Իրան սահմանը բաց էր, բայց անցուդարձ գրեթե չկար: Բեռնատարների վարորդներ էին, երրորդ երկրի քաղաքացիներ, կային նաև իրանցիներ, որոնք Հայաստան էին եկել տարբեր պատճառներով: Կեսօրից հետո մեր նկարահանող խումբը հանդիպեց նաև հայերի, որոնք անցնում էին իրանական կողմ` գնումների:

Հայերի շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա. սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից

Իրանի հայ համայնքի հետ շուրջօրյա կապ պահպանելը դժվար է՝ ինտերնետի և հեռախոսակապի խափանումների պատճառով, սակայն ստացված վերջին տեղեկություններով՝ հայերի շրջանում տուժածներ կամ զոհեր չկան, հայտնում են սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հետևողականորեն աշխատում է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ՝ գործարկելով հնարավոր բոլոր միջոցները։ Օրեր առաջ գործարկել ենք թեժ գիծ, … Read more

Սյունիքում աշխատավարձը ամենաբարձրն է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2025թ. ՀՀ-ում միջին ամսական անվանական ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է։ Այն գերազանցում է նաև մայրաքաղաքի ցուցանիշին։ Տվյալների ձևավորման վրա ազդող ուղղակի և անուղղակի գործոնների մասին՝ տեսանյութում։ The post Սյունիքում աշխատավարձը ամենաբարձրն է first appeared on Սյունիք ՀԸ.

Հրաձգության ԵԱ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր): Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և … Read more

Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը

Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը: Այս մասին հայտնել է Իրանի մաքսային ծառայությունը։ Իշխանությունները որոշումը բացատրել են ներքին շուկան ապահովելու և երկրի պարենային անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ The post Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը first appeared on Սյունիք ՀԸ.

Ինչ իրավիճակ է Հայաստան-Իրան սահմանին

Հայաստան-Իրան սահմանը բաց է, բայց անցուդարձ գրեթե չկա: Բեռնատարների վարորդներ են, երրորդ երկրի քաղաքացիներ, կան նաև իրանցիներ, որոնք Հայաստան են եկել տարբեր պատճառներով: Կեսօրից հետո կային նաև հայեր, որոնք անցնում էին իրանական կողմ’ գնումների:

Հայտարարված 7-ժամյա ջրանջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամի. Ջրային կոմիտեի նախագահ

Երկշաբաթյա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա Ջրի» հետ աշխատելու և վերանայելու ժամանակացույցը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե երևանցիների և «Վեոլիա Ջրի» հարաբերություններն ինչպես լուծվեցին:   «Մեր նախնական գնահատականն այն է, որ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու: Մեր գնահատականը … Read more