Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցության շրջանակը

Երևանում կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի առաջատար ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում, որը վարում էր ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, ամփոփվել են հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվել են ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու միջազգային ինտեգրման հետագա քայլերը։ … Read more

Ինչու՞ Ռուսաստանը չի կիրառում միջուկային զենք

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, փորձագետների գնահատականով, մտել է փակուղի։ Շրջանառվող սցենարներից մեկը Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելն է, որը, ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի խոսքով, խնդիրները չի լուծի։

Հուլիսի 6-ից կարելի է վճարել և վերականգնել վարորդական իրավունքի վկայականը

Վարորդական իրավունքից զրկվածները հուլիսի 6-ից կարող են դիմել, կատարել պետական տուրքը՝ 50,000 դրամ և հետ ստանալ իրենց վկայականը: Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի 2 տարի: Տեսական քննության հարցաշարը կվերանայվի, նախարար Սարգսյանի խոսքով՝ «ավելի իդենտիկ կդառնան»՝ տվյալ կարգի կամ ենթակարգի համար դիմող անձանց համար: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին. Վարչապետ

Հնարավոր չէ վերանայել մոտեցումը, բայց մյուս կողմից՝ այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական երկաթուղու» կառավարման հետ կապված զարգացումների վերաբերյալ հարցին։ «Մենք սկսել ենք գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու … Read more

Ավագ դպրոցի ընդունելությունը ևս էլեկտրոնային է

Փոխվել է ավագ դպրոցների ընդունելության կարգը։ Այսուհետ այն ևս կանցկացվի էլեկտրոնային ձևաչափով, ինչպես առաջին դասարանցիների դեպքում է։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն է հանդես եկել ասուլիսով և պատասխանել ծնողներին հուզող հարցերին։

Հայաստանը լրացուցիչ 18 մլն եվրո կստանա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 մլն եվրո՝ առեւտուրն ամրացնելու համար։ Հայաստան պաշտոնական այցի ժամանակ հայտնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը և հավելել, որ իրենք առաջարկ են ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը … Read more

Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը ավարտին չի հասցվել

 Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը: «Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականին և … Read more

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են – Սյունիք ՀԸ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Համայնքապետարանի 70-ամյա շենքը նորամուտ տոնեց

Հունիսի 30-ին պաշտոնապես վերաբացվեցին Կապանի համայնքապետարանի շենքն ու հարակից այգին։ Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող կառույցը նոր շունչ է ստացել, վերազինվել ու հագեցել ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Այգու բարեկարգումն իրականացվել է ամբողջությամբ համայնքային բյուջեով, իսկ շենքը՝ սուբվենցիոն ծրագրով, որում իր մասնակցությունն է ունեցել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Աննա Մելքումյանը։

Ի՞նչ քայլեր պետք է անի ծնողն առաջին դասարանցիների հայտագրումը հաջողությամբ կատարելուց հետո

Եթե առաջին դասարանցիների հայտագրումը հաջողությամբ կատարվել է, ապա հաջորդ փուլով ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային դպրոց ընդունելու համար․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍՆ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ «Դա կարող են անել և՛ համակարգի միջոցով, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող են էլեկտրոնային ստորագրել և ներկայացնել դպրոցին, … Read more