Շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 մլն եվրո՝ առեւտուրն ամրացնելու համար։ Հայաստան պաշտոնական այցի ժամանակ հայտնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին»,-ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը և հավելել, որ իրենք առաջարկ են ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի արտահանումների մոտ 80%-ը դեպի ԵՄ։
«Ձեր առևտրի 80%-ը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի»,-շեշտեց նա և հավելեց, որ իրենք կարող են վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։
«Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։ Սա ընդամենը սկիզբն է»,-ընգծեց Լայենը։