Վարորդական իրավունքից զրկվածները հուլիսի 6-ից կարող են դիմել, կատարել պետական տուրքը՝ 50,000 դրամ և հետ ստանալ իրենց վկայականը:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի 2 տարի:
Տեսական քննության հարցաշարը կվերանայվի, նախարար Սարգսյանի խոսքով՝ «ավելի իդենտիկ կդառնան»՝ տվյալ կարգի կամ ենթակարգի համար դիմող անձանց համար: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: