Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված նոր Սահմանադրության նախագծին և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրության նախագիծն արտաքին թելադրանքով և նման բովանդակությամբ չպետք է ներկայացվի հանրաքվեի։

Անկախության մասին հռչակագրին հղումը հանելը ցույց է տալիս, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են դեպի անկախության և ինքնիշխանության կորստի։ Միևնույն ժամանակ, նախագիծը պարունակում է բազմաթիվ անընդունելի կետեր մարդու իրավունքների, իշխանության ճյուղերի գործառույթների, դատական և օրենսդիր մարմինների ուզուրպացման, անկախ մարմինների վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ժողովրդավարության և իշխանությունների տարանջատման սկզբունքների հետ։

Սեփական հակաժողովրդավարական քայլերի և ապօրինությունների ամրագրումը Սահմանադրության մեջ այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել «նոր Սահմանադրության» անվան տակ ժողովրդին հրամցված այս արկածախնդրության բացասական և վտանգավոր կետերի մասին մանրամասն տեղեկություն։

Սիրելի՛ ժողովուրդ, սա «Քո Սահմանադրությունը» չէ, «նրա Սահմանադրությունն» է։

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը»։

Leave a comment