https://arm.sputniknews.ru/20261123/hh-nakhagahy-mi-sharq-despanneri-ev-ajl-erkrneri-nerkajacucichneri-het-e-kanchel-109680348.html
ՀՀ նախագահը հետ է կանչել մի շարք դեսպանների և այլ երկրների ներկայացուցիչների
ՀՀ նախագահը հետ է կանչել մի շարք դեսպանների և այլ երկրների ներկայացուցիչների
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը 7 փաստաթուղթ է ստորագրել։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T19:14+0400
2026-11-23T19:14+0400
2026-11-23T19:15+0400
հայաստան
դեսպան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0f/106855419_0:84:1600:984_1920x0_80_0_0_b7f6420f284bbb1937b59adf77247e6d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր 7 հրամանագիր է ստորագրել։Մասնավորապես հետ է կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը։Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ են կանչվել նաև Արգենտինայի, Չիլիի և Պերուի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանի և Ալբանիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։Հետ են կանչվել նաև Բուլղարիայիում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը։Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ է կանչվել Վիկտոր Բիյագովը։Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից էլ հետ է կանչվել Արման Իսրայելյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0f/106855419_89:0:1512:1067_1920x0_80_0_0_49c11fda9aa8b6b6d118d1fc3dd59a0a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեսպան, վահագն խաչատուրյան
հայաստան, դեսպան, վահագն խաչատուրյան
19:14 23.11.2026 (Թարմացված է: 19:15 23.11.2026)
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը 7 փաստաթուղթ է ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր 7
հրամանագիր է ստորագրել։
Մասնավորապես հետ է կանչվել Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը։
Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ են կանչվել նաև Արգենտինայի, Չիլիի և Պերուի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանի և Ալբանիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Հետ են կանչվել նաև Բուլղարիայիում և Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը։
Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ է կանչվել Վիկտոր Բիյագովը։
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից էլ հետ է կանչվել Արման Իսրայելյանը։