Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ՝ մեր սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ չկան. Արեգա Հովսեփյան

«Ո՞վ է առաջինը ողջունում և բարձր գնահատում ալիևյան սահմանադրությունը։ Իհարկե, Ալիևի ԱԳ նախարար Բայրամովը։ Ասում են՝ մի’ ասեք ալևյան։ Մենք չենք ասում, իրենք են ասում՝ ձեր «բարեկիրթ գործընկերները»»,- նշել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ողջունում է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը. «Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Երբ դա տեղի ունենա, դա բացառապես Հայաստանի ներքին գործն։ Այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվում»։ 

Արեգա Հովեսփյանը գրել է. «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ։ Մեր սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ չկան։ Արցախյան հիմնախնդիրը ԵՐԲԵՔ տարածքների մասին չի եղել, այլ՝ մարդու իրավունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, որն արցախցիները իրացրել գործող օրենքների եւ միջազգային նորմերին լիակատար համապատասխանությամբ։

Ալիևի ասածով չենք ապրելու, Ալիևի ասածը չի անցնելու»։

Leave a comment