Համայնքապետարանի 70-ամյա շենքը նորամուտ տոնեց

Հունիսի 30-ին պաշտոնապես վերաբացվեցին Կապանի համայնքապետարանի շենքն ու հարակից այգին։ Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող կառույցը նոր շունչ է ստացել, վերազինվել ու հագեցել ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Այգու բարեկարգումն իրականացվել է ամբողջությամբ համայնքային բյուջեով, իսկ շենքը՝ սուբվենցիոն ծրագրով, որում իր մասնակցությունն է ունեցել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Աննա Մելքումյանը։

Leave a comment