https://arm.sputniknews.ru/20260702/sjuniqi-nrnadzvor-gjugh-tanvogh-tshanaparhi-karucumy-nakhanshvats-zhamketum-avartin-chi-hascvel-104016817.html
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել
Sputnik Արմենիա
Ի սկզբանե շինարարները նախատեսում էին ճանապարհը կառուցել մինչև 2025 թվականի վերջ, այնուհետև նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքները կավարտվեն մինչև մարտ… 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T08:55+0400
2026-07-02T08:55+0400
2026-07-02T08:55+0400
նռնաձոր
սյունիք
ճանապարհ
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89292015_0:84:1600:984_1920x0_80_0_0_978f6f293d8bb074cb46dba75a5184a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը:Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ասֆալտապատում, ընկերությունն արդեն որոշված է։ Աշխատանքների արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։Նշենք, որ ի սկզբանե կապալառուն հայտարարել էր, որ նախատեսում է շինարարության առաջին փուլն (արժեքը՝ 2,5 մլրդ դրամ կամ մոտ 6,7 մլն դոլար) ավարտել մինչև 2025 թվականի վերջը։Ավելի ուշ Sputnik Արմենիային նախարարությունից հայտնեցին, որ Սյունիքի հարավի Շվանիձոր-Նռնաձոր գրունտային ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2026–ի մարտի 9-ը։Նշենք, որ այժմ Նռնաձոր տանող ճանապարհն անցնում է նախկին երկաթգծի տեղամասովև գտնվում է անբավարար վիճակում:Նռնաձորում 30 տուն է կառուցվում արցախցիների համար, իսկ 148 հա այգին չորանում է. Գրիգորյան
նռնաձոր
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89292015_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a573c23e4b2adef4db5da02c17360f88.jpg.webp
նռնաձոր, սյունիք, ճանապարհ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
նռնաձոր, սյունիք, ճանապարհ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Ի սկզբանե շինարարները նախատեսում էին ճանապարհը կառուցել մինչև 2025 թվականի վերջ, այնուհետև նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքները կավարտվեն մինչև մարտ, այժմ ժամկետը փոխվել է։
Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը:
«Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականին և դրանց ավարտի նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը», – հայտնել են նախարարությունից:
Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ասֆալտապատում, ընկերությունն արդեն որոշված է։ Աշխատանքների արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։
Նշենք, որ այժմ Նռնաձոր տանող ճանապարհն անցնում է նախկին երկաթգծի տեղամասովև գտնվում է անբավարար վիճակում: