Սյունիքի Ժայռապատկերների համալիրը, Դամբարանադաշտը եւ մի շարք այլ կոթողներ ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու չափորոշիչների՝ հիմք ընդունելով հանձնաժողովի դրական եզրակացությունները՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում … Read more