Դավիթ Դանիելյանը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Սյունեցի ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու: Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ինչպե՞ս կազդի Իրանի դեմ պատերազմը Հայաստանի վրա

Իրանի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին կտրուկ գնաճ է արձանագրվել հատկապես վառելիքի շուկայում: Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով Կատարը դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը: Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա հարևան Իրանում տիրող իրավիճակը, մանրամասները`տեսանյութում: The post Ինչպե՞ս կազդի Իրանի դեմ պատերազմը Հայաստանի վրա first appeared on Սյունիք ՀԸ.

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իրանական անօդաչուների հարձակումները Նախիջևանի վրա

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական անօդաչուների հարձակումները Նախիջևանի վրա: «Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները, որոնք մեծացնում են պատերազմի ընդլայնման ռիսկը, պետք է հնարավորինս շուտ դադարեցվեն։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ–ն հերքում է լրատվամիջոցներում տարածվող լուրը

ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում: The post ՀՀ ՊՆ–ն հերքում է լրատվամիջոցներում տարածվող լուրը first appeared on Սյունիք ՀԸ.

Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը կասեցվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների գործով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստն այսօր կայացավ առանց պատասխանող կողմի ներկայության։ Դատարանը քննարկեց պատասխանողի կողմից գյուղատնտեսական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը միջնորդությունը բավարարվեց, եւ գործը կասեցվեց մինչեւ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն։

10․000 դրամով ավելացված թոշակ ապրիլից

Գործադիրի հերթական՝ մարտի 5-ի նիստի օրակարգում 25 հարց էր, որոնցից 3-ը՝ զեկուցվող։ Կենսաթոշակ, նպաստներ, ճանապարհաշինարարական աշխատանքներ և ոչ միայն։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post 10․000 դրամով ավելացված թոշակ ապրիլից first appeared on Սյունիք ՀԸ.

Իրանի հայկական եկեղեցիները չեն տուժել

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հարցերի՝տեղեկացնում ենք.Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենից ստացված տեղեկության համաձայն՝ պատերազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքում գտնվող հայկական որևէ եկեղեցի, պատմական հուշարձան, կոթող կամ թանգարան չի տուժել։ Նշվում է, որ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության համար ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես՝ սահմանամերձ տարածքների  հայկական հուշարձանները գտնվում են մշտական հսկողության … Read more

Ակնկալում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը դադարեցնեն տեղի ունեցածի բացահայտ ժխտումը․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարություն է տարածել Նախիջևանին անօդաչուների հարվածների վերաբերյալ:   «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես՝ մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, և որ այսօր Իրանը, իբր, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի դեմ հարձակումներ չի իրականացրել, որևէ պարագայում ընդունելի չի կարող համարվել: Ըստ … Read more

Կապան համայնքի ղեկավարն այցելել է Իրանի գլխավոր հյուպատոսարան

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը տեղակալների ուղեկցությամբ այսօր այցելել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարան և ցավակցություն հայտնել գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ, հայտնում են Կապանի համայնքապետարանից։ Հյուպատոսն իր գնահատանքն է հայտնել համայնքի ղեկավարին, ինչպես նաև իր շնորհակալությունն է խնդրել փոխանցել … Read more

Կապանում անցկացվում է շախմատի պատանիների մարզային առաջնություն

Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքներից մարտի 5-ին Կապանում մեկ հարկի տակ էին հավաքվել մոտ մի քանի տասնյակ պատանի շախմատիստներ: Չխախտելով ավանդույթը` 19 տարին անընդմեջ անցկացվում է այս մրցաշարը, որը կտևի հինգ օր, իսկ լավագույնները հանրապետական փուլի ուղեգիր կստանան: Առաջնության կայացմանը աջակցել է Կապանի համայնքապետարանը, իսկ ֆինանսական ամբողջ ծախսը հոգացել՝ ԶՊՄԿ-ն: The post Կապանում անցկացվում է … Read more