Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը … Read more

Սիսիանում ձյուն է տեղում – Սյունիք ՀԸ

Մարտի 7-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Ջաջուռի և … Read more

Ձյուն, մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։  Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Չիվա-Ելփին ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վայոց … Read more

Աշխատակից ներկայացող կեղծ օգտատերեր նախարարության անունից WhatsApp-ով նամակներ են ուղարկում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից ներկայացող մի շարք կեղծ օգտատերեր WhatsApp հավելվածի միջոցով նամակագրության մեջ են մտնում նախարարության հետ համագործակցող տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց հետ՝ փորձելով վերջիններից ստանալ անձնական տվյալներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը: «Խնդրում և հորդորում եմ նման կեղծ և կասկածելի հաշիվներից նամակներ ստանալիս … Read more

Հրաձգությունը միայն տղամարդու մարզաձև չէ

Մարտի 2-5-ը անցկացվեց Կապանի հրաձգության առաջնությունը։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող մրցաշարի մասնակիցները տարեցտարի ավելանում են։ Այս անգամ շուրջ 150 հոգի պայքարեց լավագույնը լինելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։ The post Հրաձգությունը միայն տղամարդու մարզաձև չէ first appeared on Սյունիք ՀԸ.

Մի շարք հատվածներում ձյուն է տեղում

Մարտի 6-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների … Read more

2% հետվերադարձ անկանխիկ գնումներից

Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շնորհիվ ԱրՔա համակարգի քարտապանները անկանխիկ կատարած վճարումների դիմաց ստանում են 2% հետվճար։ Հունվարին կուտակած գումարը շահառուները արդեն իսկ ստացել են։ Մանրամասները՝ Անի Գրիգորյանի տեսանյութում։ The post 2% հետվերադարձ անկանխիկ գնումներից first appeared on Սյունիք ՀԸ.

Իրանը Հորմուզի նեղուցը չի փակել. Իրանի փոխարտգործնախարար

Իրանը չի հայտարարել Հորմուզի նեղուցի փակման մասին: Հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ «Իրանը Հորմուզի նեղուցում կայունության բաստիոն է: Մենք կհայտարարենք այդ մասին, եթե փակենք Հորմուզի նեղուցը: Մենք այն չենք փակել: Մենք պատասխանատու պետություն ենք»,- նշել է Խաթիբզադեն։

ԱՄԷ-ում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները

Թռիչքների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ԱՄԷ-ում մնացած և հյուրանոցներում խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք իրենց տվյալները լատինատառ լրացնել հետևյալ հղումով՝ տեղական իշխանությունների աջակցությամբ խնդիրները հասցեագրելու նպատակով։ «Այն քաղաքացիները, ովքեր դեռ չեն մուտքագրել իրենց տվյալները, խնդրում ենք լրացնել մինչև երեկոյան ժամը 20:00-ն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանում զորամասերը բերվել են մարտական պատրաստության

Ադրբեջանում զորամասերը բերվել են մարտական պատրաստության և տեղակայվել են մարտական դիրքերում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պարզաբանելով №1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների կարգը: «Զորահավաք հայտարարելիս Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը: Զորահավաքային միջոցառումների շրջանակում՝ զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված վայրեր: … Read more