Արքայազն Հարրին վախենում է իր երեխաներին բրիտանական դպրոց ուղարկել․ Telegraph

https://arm.sputniknews.ru/20260906/arqajazn-harrin-vakhenum-e-ir-erekhanerin-britanakan-dprvoc-ugharkel-telegraph-106523798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106518877_209:0:2940:2048_1920x0_80_0_0_82b6b24f8ff00eb076d3ec74f6d05405.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արքայազն հարրի, մեծ բրիտանիա, երեխա

արքայազն հարրի, մեծ բրիտանիա, երեխա

Բաժանորդագրվել

Բրիտանիայի թագավորի որդին և նրա կինը ԱՄՆ էին տեղափոխվել ընտանիքի հետ վեճից հետո՝ վեց տարի առաջ, սակայն վերջերս որոշել են վերադառնալ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Արքայազն Հարրին վախենում է իր երեխաների անվտանգության համար, որոնք հաջորդ շաբաթվանից կսկսեն հաճախել բրիտանական դպրոց։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։

Օգոստոսի վերջին Հարրին ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ թագավորական ընտանիքի հետ վեճերից վեց տարի անց։

ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ Չարլզ III թագավորի որդին ծրագրում է երկար մնալ երկրում։ Ենթադրվում է, որ Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի և երեխաների՝ Արչիի ու Լիլիբեթի հետ ապրելու է միապետական ընտանիքին չպատկանող տանը և պաշտոնական թագավորական պարտականություններ չի կատարելու։ Զույգի երեխաները հաճախելու են բրիտանական դպրոց։

Պարբերականը նշում է, որ ընտանիքի համար «վտանգի ամենամեծ աղբյուրը» դպրոց գնալու ճանապարհն է։

«Ամեն օր դպրոց գնալը կապված է որոշակի դժվարությունների հետ՝ ամեն օր նույն ժամին դեպի նույն վայրը և վերադարձ կանոնավոր երթերի պատճառով»,-գրում է պարբերականը։

Զույգը մտահոգված է ոչ միայն այն պատճառով, որ ընտանիքին և երեխաներին կարող են անհանգստացնել պապարացիները, ԶԼՄ-ները և լուսանկարիչները, այլև այն պատճառով, որ նրանց կարող են հետևել «միայնակ գայլերը», որոնք ուզում են վնաս պատճառել։

Պարբերականի տեղեկություններով՝ չնայած պաշտոնական պահպանության բացակայությանը, Հարիի երեխաները գտնվելու են ոստիկանության «ծածուկ» պաշտպանության ներքո։

Արքայազն Հարրին և նրա կինը լքել էին Մեծ Բրիտանիան 2020 թվականին թագավորական ընտանիքի հետ վեճերից հետո՝ հրաժարվելով թագավորական պարտականությունների կատարումից, և տեղափոխվել էին ԱՄՆ։ Հուլիսին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ ընդունել էր արքայազն Հարրիին՝ ընտանիքի հետ միասին։

Leave a comment