Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի (PAN.am)

Սեպտեմբերի 3-ից Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի՝ տրանսպորտային հոսքերի անխափան անցանելիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ Նալբանդյան 48 հասցեին հարող ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, ինչպես նաև Նալբանդյան 50 հասցեի հարակից ճանապարհահատվածի հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղի արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, Նալբանդյան 48 … Read more

Բժիշկներն Ավանեսյանին են ներկայացրել ապահովագրության հետ կապված խնդիրները, անդրադարձել ուղեգրումների կարգին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ապահովագրության գործարկման առաջին ամիսներին ի հայտ եկած խնդիրները։ «Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային … Read more

Միրզոյան․ ՀԿԵ-ի հարցով Մոսկվայից ազդակ է ստացվել (PAN.am)

Հայկական կողմը երկու-երեք օր առաջ ռուսական կողմից ազդակ է ստացել ՀԿԵ Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային երկաթուղային հատվածների վերականգնման հարցի առնչությամբ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,– նշել է նախարարը, … Read more

Սեպտեմբերի 1-ից վարորդականի տեսական քննության կարգը կփոխվի (PAN.am)

Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող որակավորման տեսական քննությունների կարգում փոփոխություններ են կատարվել, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Նախկինում տարբեր կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների վարման իրավունք ստանալու համար դիմած քաղաքացիները պատասխանում էին մեկ միասնական հարցաշարում ներառված հարցերին։ Այժմ այդ միասնական հարցաշարի հարցերը, առանց լրացուցիչ կամ նոր հարցեր ներառելու, բաժանվել են երկու հիմնական … Read more

Հորդառատ անձրևներ են սպասվում․ Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա (PAN.am)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո, 4-5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով։ Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ … Read more

Սիմոնյանը Բիշքեկում Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգին (PAN.am)

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է ՀՀ Ախ գրասենյակը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սա Սիմոնյանի … Read more

Պեսկով․ Մոսկվան գիտի, որ ՌԴ հետ համագործակցությունը շահավետ է ՀՀ համար (PAN.am)

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գիտի, որ ՌԴ հետ համագործակցությունը շահավետ է ՀՀ համար: «Այո՛, նա (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խմբ.) այժմ այլ տեսակետներ ունի իր երկրի ապագայի հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։ Բայց, ի վերջո, հավանաբար, որոշումը, այնուամենայնիվ, պետք է ընդունի Հայաստանի ժողովուրդը։ Դա մեր գործը չէ, դա հայ ժողովրդի գործն … Read more

Նոյեմբերյանի ղեկավարն ազատ է արձակվել ՀԿԿ-ում հարցաքննությունից հետո (PAN.am)

Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը: Աղաբաբյանի ձերբակալության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 31-ի երեկոյան։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին նրա ձերբակալությունը: Կոմիտեից այլ մանրամասներ չէին հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով, … Read more

Միրզոյան․ Շուտով ադրբեջանական ընկերությունները հայկական ապրանքներ կգնեն (PAN.am)

Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։ «Արդեն Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք։ Դարձա՞վ երկկողմ. հիմա կլինի և առք, … Read more

Ավելի քան 200 պատանի՝ աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվել է Թումո ճամբարը

Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր պատանիների համար ամառը դարձավ նոր գիտելիքների, տեխնոլոգիական հմտությունների և նոր ընկերների ձեռքբերման հնարավորություն. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է Թումո ճամբար 2026-ը: Վեց հագեցած շաբաթվա ընթացքում ճամբարը միավորել է 15 երկրից և Հայաստանի սահմանամերձ համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ավելի քան 200 պատանու՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները տեխնոլոգիական … Read more