Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։
«Արդեն Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք։ Դարձա՞վ երկկողմ. հիմա կլինի և առք, և վաճառք»,– հայտարարել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
2025 թվականի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան են հասել բենզինի առաջին խմբաքանակները։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև այժմ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49,000 տոննա հացահատիկ, մոտ 9 000 տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտ։
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նաև նավթամթերք՝ մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։