Բարեգործական կազմակերպությունները ուխտագնացություն են կատարել Տաթեւ

Երեւան: Մեդիամաքս: Արդեն երրորդ տարին է՝ մայիսի վերջին շաբաթ օրը, Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ, Տաթեւի ուխտագնացությունը համախմբում է հայկական բարեգործական, զարգացման եւ համայնքային մի շարք կառույցների, ուխտավորների եւ հոգեւորականների՝ աղոթքի, հոգեւոր նորոգման, հիշողության եւ բարի գործի շուրջ։ Նախաձեռնությունը մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից եւ ձեւավորվել որպես համագործակցության հարթակ, … Read more

Փաշինյանը՝ ԵԱՏՄ ղեկավարներին. «Հանրաքվե անելն անտրամաբանական է»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Հայաստանը Ռուսաստանի հետ հաստատում է նոր հարաբերություններ: Համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք՝ այդ թվում այն պատճառով, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները բաց են ու անկեղծ, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում … Read more

Փարիզում Հրաչյա Աճառյանի հուշատախտակ կբացվի

Երեւան: Մեդիամաքս: Փարիզում Հրաչյա Աճառյանի հուշատախտակ կբացվի: Այդ մասին Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:Հանձնաժողովի անդամները կարեւորել են Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Նախատեսվում է մեկտեղել եւ առանձին հատորներով հրատարակել Հրաչյա Աճառյանի հոդվածները, որոնք հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում:

Զելենսկի. Հայաստանին պետք է աջակցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ»։ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված ուղերձում Զելենսկին, մասնավորապես, նշել է.«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին՝ երկրի, որի ժողովուրդը միաակն է, որ իրավունք ունի որոշելու և կընտրի իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ … Read more

Գոռի մատների տակ բացված մանրանկարներն ու այլեւս հասանելի Մատենադարանը

20-ամյա Գոռը շոշափում է «Մալաթիայի ավետարան» ձեռագիր մատյանը։ Մատների տակ մանր կետեր ու տարբեր ուղղություններով ձգվող գծեր են, որոնց միջոցով փորձում է տարբերել մանրանկարի դետալները։ Շոշափումն ուղեկցվում է աուդիոնկարագրությամբ, որը պատմում է ձեռագրի պատկերների, գույների ու կառուցվածքի մասին։ Գոռ Համբարձումյանը տեսողության խնդիր ունի եւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առաջին անգամ հնարավորություն ունի դիպչել, ծանոթանալ ձեռագիր մատյաններին։ Գոռի … Read more

Բարության «վարակն» ու IMAST-ով գտնված իմաստը

«Կյանքի յուրաքանչյուր իրավիճակ մարտահրավեր է մարդուն՝ խնդիր, որը նա պետք է լուծի, ուստի կյանքի իմաստի մասին հարցն անհրաժեշտ է շրջել։ Ի վերջո, մարդը պետք է ոչ թե հարցնի, թե որն է իր կյանքի իմաստը, այլ ավելի շուտ գիտակցի, որ այդ հարցը հենց իրեն է ուղղված։ Այդ կյանքն է հարցնում մարդուն, նա կարող է կյանքին պատասխանել … Read more

«ՀՀ-ում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանում կարճ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացվի՝ «Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ»: Պաշտոնական Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: «Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել»,- ասված է հայտարարության մեջ։Փաստաթղթում … Read more

Հայաստանի խնդիրների ու խաղաղության մասին հանրային ընկալումները. հարցման ամփոփում

Մայիսի 27-ին տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական մտքաչափ» (գարուն 2026 թ․) սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսը, որի ընթացքում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ներկայացրել է հետազոտության արդյունքները: «Հայկական մտքաչափ»-ը «Հայկական նախագիծ» կազմակերպության ծրագրերից է, որը նպատակ ունի հասարակական կարծիքի քանակական չափման եւ որակական անդրադարձի միջոցով պարզել հայաստանյան հասարակության սոցիալ-կենցաղային եւ հասարակական-քաղաքական ընկալումները … Read more

ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարներ հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։ «Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ չորս երկրների առաջնորդների հայտարարությունը»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Հայտարարության տեքստն առայժմ չի հրապարակվել։Մեդիամաքսը նշում է, որ Ղազախստանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում … Read more

Գրիգորյան. Հայաստանը մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ «Հայաստանը մտադիր է այսուհետ եւս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»: «Մեր երկիրը պատրաստ է մասնակցել ԵԱՏՄ նիստերին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության եւ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա:Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ ի … Read more