Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։
«Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ չորս երկրների առաջնորդների հայտարարությունը»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա: Հայտարարության տեքստն առայժմ չի հրապարակվել։
Մեդիամաքսը նշում է, որ Ղազախստանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պատճառով: Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։