«ՀՀ-ում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանում կարճ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացվի՝ «Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ»:

Պաշտոնական Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: 
«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցությանը նախապատրաստվելն էական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Շեշտվում է, որ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետեւանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի 2026թ․ դեկտեմբերին կայանալիք նիստում։

Leave a comment