Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես … Read more

Այս հաղթանակը միայն իմը չէ. Սարգիս Ստեփանյանը 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուդապեշտում ընթացող պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում նստած դիրքում, 80 կգ և ավելի քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը նվաճել է ոսկե մեդալը՝ 6-րդ անգամ հռչակվելով Հին մայրցամաքի չեմպիոն։ Հաղթանակի մասին լուրը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է ինքը` Սարգիս Ստեփանյանը։ «Այս հաղթանակը միայն իմը չէ։Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն … Read more

Ռոբերտ Ամստերդամ․ ԵԽԽՎ զեկույցը քաղաքական երեսպաշտություն է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԵԽԽՎ պատվիրակության ներկայացրած միջանկյալ զեկույցը պարզապես ՀՀ–ի վերաբերյալ թղթի կտոր չէ, հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը` հավելելով, որ ԵԽԽՎ նման զեկույցը կարող է միայն խորը հիասթափություն առաջացնել։ «Ամոթալի եմ համարում, որ ԵԽԽվ անդամները, որոնք ներկայանում են որպես անկախ ու ժողովրդավարության ջատագովներ, հրապարակում են ծայրահեղ աղավաղված փաստեր։ ԵԽԽՎ գնահատականի … Read more

Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներից արտաքսումների թվով առաջատար են

Ըստ ԵՄ զեկույցի՝ 2025 թվականին Եվրամիությունից արտաքսվածների թվով Վրաստանի քաղաքացիները զբաղեցրել են երկրորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքիայի քաղաքացիներին, գրում է OC Media-ն: Ըստ վիճակագրության՝ ԵՄ-ից արտաքսվել է 13 հազար 405 թուրք, որոնց հաջորդում են վրացիները՝ 10 հազար 475 մարդ։ Երրորդ տեղում սիրիացիներն են (8370 մարդ), ապա ալբանացիները (8020 մարդ) և ռուսաստանցիները (5727 մարդ)։ 2025 թվականի … Read more

Սամվել Կարապետյան․ Աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից

Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը։ Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում։ Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ անվտանգության հարցում աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից։ Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե չսպասարկեն Հայաստանի շահը, ապա ՀՀ-ն միշտ էլ այլընտրանք ունի։ «Ինձ … Read more

Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Բլոգեր Արտակ Ավետիսյանը կալանավորվեց 1 ամսով դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ (Երևանի Կենտրոնի դատարան)։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է Ավետիսյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մայիսի 12-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն է … Read more

Միրզոյան․ ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարելի է սպասել ամբողջական կարգավորման

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ կարևոր հանգրվան է գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ ուղիղ առևտրի արգելքի վերացմանը։ Նախարարը շատ կարևոր է համարում առևտրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որն այսօր էլ գոյություն ունի, թեև՝ միջնորդավորված կերպով։ «Եթե նախկինում փորձում էին ինչ-որ ապրանքներ … Read more

Միրզոյանն առանց մեկնաբանության է թողել ադրբեջանական բանտից Դավիթ Բաբայանի ուղղած դիմումը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանց մեկնաբանության է թողել ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումը։ Հիշեցնենք, որ NEWS.am-ն այսօր հրապարակել էր բարի կամքի տեր բոլոր մարդկանց և իրավապաշտպաններին ուղղված Բաբայանի դիմումը։ Իր ձայնային ուղերձում Բաբայանը մանրամասներ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող կեղծված և կոպտագույն խախտումներով … Read more

Բեսսոնով․ Իրանի տարածքով «Հյուսիս-հարավ» նախագիծը չի կորցրել արդիականությունը

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լուրջ շտկումներ է մտցրել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) զարգացման գործում, սակայն նախագիծը չի կորցրել իր արդիականությունը: «Կազան ֆորումի» շրջանակում Sputnik-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ԱՊՀ մասնակիցների համակարգող տրանսպորտային խորհրդի ղեկավար Գենադի Բեսսոնովը։ «Իրանի տարածքով «Հյուսիս-հարավ» ճյուղը մոտ ապագայում չի դիտարկվում որպես տարանցիկ միջանցք դեպի Հնդկական օվկիանոս և մասնավորապես Հնդկաստան», … Read more

Քաղաքական մեկնաբան․ Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք

ՀՀ գործող իշխանություններն այսօր պատրաստ են ցանկացած քայլի՝ վերընտրվելու համար, իսկ արտաքին խաղացողներին էլ աջակցության դիմաց հակառուսականություն են վաճառում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և ռուսական կողմից հնչած վերջին հայտարարությունները։ «Ինձ թվում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ելույթը հենց դրանով է բացատրվում․ ռուսական կողմը … Read more