Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։ Նորանշանակ կցորդն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի հունիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով։ Նա կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում՝ նպաստելով միջազգային գործընկերության … Read more

Ռոբերտ Քոչարյան․ Պարզապես տվեք ինձ իմ ժամանակների թեկուզ մեկ քաղբանտարկյալի անուն

Երբ 1998 թվականին ես դարձա նախագահ, արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 37-38 միլիոն դոլար։ Հինգից յոթ տարի անց այդ թիվը հասավ 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի։ Այսօրվա պայմաններում դա կհամապատասխաներ տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, … Read more

Փաշինյանին ասեցի քեզ 10 օր ժամանակ եմ տալիս իմ տղուն գտի. անհետ կորածի հայրը նստացույց է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ պահանջը եղել է վարչապետի հետ. ես ամսի 27-ին իրեն ասել եմ՝ 10 օր ժամանակ եմ տալիս, պարզ, թե իմ երեխեն ուր է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարած տղամարդը, որի որդին պատերազմում անհետ կորել է։ «Այս վեց տարում ոչ մի բան, ոչ մի հետաքննություն չեն անում … Read more

Սա ուղիղ սպառնալիք է. Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի մասին

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանզի նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։ Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ … Read more

Սաղաթելյան․ Փաշինյանի համար ամեն թփի տակ ոստիկան է կանգնած, հիմա ո՞վ է մարդկանցից վախենում

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել Ալիևին տված խոստումները։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ դաշինքի ներկայացուցիչների հանդիպման մեկնարկից առաջ։ «Տեսա՞ք, բոլոր փողոցները փակ են։ Ամեն անկյունում, ամեն թփի տակ «կարմիր բերետավորներ» են։ Իսկ ո՞վ է վախենում։ Նա (Փաշինյանը) … Read more

«Միասնության թևեր»․ Մենք կկառուցենք առաջին արդյունաբերական գոտին Աշոցքում

«Մենք կկառուցենք առաջին արդյունաբերական գոտին Աշոցքում»,- մայիսի 14-ին Շիրակի մարզի Անի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարն է: Նա այս ընտրությունը բացատրել է նրանով, որ ռազմական արդյունաբերությունը, արհեստական բանականությունը և բարձր տեխնոլոգիական ոլորտները պահանջում են հզոր հովացման համակարգեր, իսկ … Read more

Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է. Համբարձման տոնը՝ Մայր Աթոռում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։ Սրբազան Հայրն իր քարոզում նշեց՝ Քրիստոս համբարձվեց, ու մեզ թվում էր, թե մնացինք մենակ, բայց Քրիստոս համբարձվեց, որ լինի ամենուր։ Էջմիածինը, … Read more

ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է մի քանի միլիարդ դոլար արժենալ Հայաստանի համար

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է առնվազն 5 միլիարդ դոլար արժենալ երկրի վրա և հանգեցնել զգալի տնտեսական կորուստների։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը՝ հղում անելով փորձագիտական գնահատականներին։ Ռիսկի հիմնական գործոններից մեկը գազի գնի հնարավոր բարձրացումն է. ներկայումս Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 177,5 դոլարով։ Սակայն ԵԱՏՄ-ից դուրս … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս մասին տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Իսկ նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- հայտնել են կոմիտեից։ Alpha News

«Հայաստան» դաշինք․ Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի

«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի։ Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ «Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են. իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն և իր վերարտադրությունը … Read more