Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը։ Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակում։ Կարապետյանը շեշտեց, որ ՀՀ անվտանգության հարցում աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխի բացառապես Հայաստանի շահերից։
Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, եթե չսպասարկեն Հայաստանի շահը, ապա ՀՀ-ն միշտ էլ այլընտրանք ունի։
«Ինձ համար կոնկրետ որոշում է, որ մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց մենք չենք երգելու ուպարելու բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, թե կարող ենք բեմի վրա սրա-նրա հետպարել։ Այդ «պարը» կարող է մեծ վնաս տալ մեր ժողովրդին։ Մենք թույլ չենք տա բերել Զելենսկուն, որ Հայաստանից այնպիսի հայտարարություն անի, որը կվնասի մեր երկրին ու ժողովրդին։ Մենք պետք է վարենք ռացիոնալ ու հայրենանվեր քաղաքականություն»,– ասաց նա։
Կարապետյանն անդրադարձավ նաևՀայաստանի գործարար միջավայրին։ Նա պատմեց, որ երբ Ռուսաստանում սկսել է բիզնես ստեղծել, որևէ կապ չի ունեցել երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ բիզնեսը կառուցվել է զրոյից և շուկայական տրամաբանությամբ։
«Այս իշխանությունը Հայաստանում բիզնեսի համար վախի մթնոլորտ բերեց։ Երկիրը կարելի էքանդել, երբ ոչնչացնում ես գործարարին ուբիզնես նախաձեռնությունները, և սա արվում էիշխանությունը պահելու համար։ Հայաստանում չեք գտնի մի գործարարի, որի նկատմամբ հարուցված քրեական գործ չլինի։ Եսխոշոր գործարար գիտեմ, որի վրա 120 դրվագով քրեական գործ կա հարուցված։ Բոլոր գործարարների ընտանիքները թիրախում են. նրանց ծերծնողներն ու երեխաները չեն հասցնում դատարաններից ու քննչական մարմիններից դուրս գալ»,– շարունակեց Կարապետյանը։
Sputnik Արմենիա