Ռոբերտ Քոչարյան․ Քանի՞ պատերազմի պատճառ եմ դարձել ես, և քանիսի՞՝ Փաշինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որքան թույլ է Հայաստանը, այնքան մեծ է պատերազմի վտանգը։ Այս մասին Ապարանում լրատվամիջոցների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, թե իր չընտրվելու դեպքում պատերազմի հավանականությունը կմեծանա՝ Քոչարյանը նշել է , որ դժվար է մեկնաբանել հոգեվարքի մեջ գտնվող մարդու խոսքերը։ «Քանի՞ պատերազմի պատճառ եմ դարձել … Read more

Նարեկ Կարապետյանի պատասխանը Սուրեն Պապիկյանին, թե ինչու չեն «զոհվել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործող իշխանություններն իրենց կառավարման հենց առաջին օրվանից մահ են բերել հայոց հողին։ Այսօր վարչապետն ու պաշտպանության նախարարը լկտիաբար հանդիմանում են ողջ մնացած տղաներին՝ թե ինչո՞ւ չեն զոհվել պատերազմում, մինչդեռ մեր թիմի միակ նպատակը կյանքն է, երեխաների ծնունդն ու Հայրենիքի տնտեսական վերածնունդը։ Այս մասին մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է … Read more

«Միասնության թևեր»․ Լրագրողների աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լրագրողների աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի և ես միշտ պաշտպանելու եմ ձեզ. գիտակցում եմ այդ աշխատանքի կարևորությունը, դա իմ համոզմունքն է։ Խնդրում եմ հունիսի 7-ին քվեարկել մեր օգտին և արդարություն բերել նաև լրագրության ոլորտ։ Այս մասին մայիսի 21-ին «Facebook»-ի իր էջում հայտարարել է Հայաստանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության … Read more

Էդուարդ Շարմազանով․ Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը

Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Լրիվ կրկես է… Նախկիններից, արցախահայերից, ռուսներից հետո Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը։ Մարդն ասում է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը։ Ու սա ասում … Read more

Աբրահամյան․ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով

«Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է սեփականության վերաբաշխման կամ, ավելի պարզ ասած, բիզնես խլելու ճանապարհով։ ՀԷՑ, «Արարատցեմենտ» և այդպես շարունակ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, սա դեռ թեմայի միայն երևացող մասն է, որովհետև քչերը կիմանան, թե սպառնալիքների ու շանտաժի պայմաններում ինչ է տեղի ունեցել տարբեր ընկերությունների … Read more

Գագիկ Ծառուկյան․ Ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների

Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների, հայտնել է Գագիկ Ծառուկյանը։ «Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն … Read more

Կոբախիձե․ Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում

«Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին և հայ ժողովրդին», — «Իմեդի LIVE»-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեն պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի տպավորություն է թողնում իր վրա Բրյուսելի որոշակի շրջանակների վերաբերմունքը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատություններին, ապա մեզ համար դա փոքր-ինչ անհարմար թեմա է, … Read more

Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են … Read more

«Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին և այդպես շարունակ

Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ: «Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին և այդպես շարունակ: Իսկ, երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան-Այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան՝ տանեն Ղազախ կամ … Read more

Միրզոյան․ ԵԱՏՄ-ից հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք հայտ չենք ներկայացրել

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։ «Իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել»,– հավելել է նախարարը։ Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը … Read more