2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ։  Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։  Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք  վերաբերում … Read more

Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

«Արևմտյան Ադրբեջանի» թեզը ադրբեջանական խոսույթից սահուն տեղափոխվում է Հայաստանի քարոզչական դաշտ․ վերջին շրջանում սոցիալական մեդիայում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում արհեստական բանականության (AI) գործիքներով պատրաստված տեսանյութեր, որոնք տարածում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին միֆական բովանդակություն։ Այս օրերին սոցիալական մեդիայում տարածվող AI-գեներացված տեսանյութը այդ նարատիվի ամենավիզուալ օրինակներից մեկն է, որը հայտնվել է նույնիսկ հեռուստատեսային … Read more

Սփյուռքը՝ Կրեմլի Storm-1516-ի թիրախում․ «Ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծ լուրը՝ անգլերենով

Կրեմլի Փոթորիկ-1516 (Storm 1516) բոտերի ցանցը Հայաստան իբրև թե հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեզը սպասարկող կեղծ տեղեկություն է տարածել։  Մասնավորապես, բոտերի ցանցը նախկինում ՀՀ-ի մասին կեղծ տեղեկություններ տարածած X-ի հաշիվների միջոցով (1, 2 , 3 , 4 , 5 ) անգլալեզու տեսանյութ է տարածել, որում պնդում է արվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասնյակ միլիոնավոր դրամներ … Read more

Պապոյանի պնդումը սխալ է. Հայաստանից ՌԴ արտահանումը «ավելի լավ վիճակում» չէ

«Ես առավոտյան իմ տեղակալին հանձնարարել եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալներ, թե որքա՞ն ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու այս տարի։ Տեսնում եմ, որ ավելի լավ վիճակ է, քան անցած տարի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ արտահանմանը, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը, միաժամանակ, որևէ տվյալ չի ներկայացրել։  «Փաստերի … Read more

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը անցնում է 10 հազարից։ «10 հազարից ավել հաշմանդամ (հաշմանդամություն ունեցող անձ–խմբ․) ունենք»,- հայտարարել էր Ծառուկյանը։ Այնուհետև, անդրադառնալով պատերազմի զոհերի «5000 զոհ» ունենալու մասին պնդմանը, ասում է․ «․․․լավ, թող լինի 4890»։ «Փաստերի ստուգման … Read more

Ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար

Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում սկսվել է նոր փուլ՝ վիզաների ազատականացման գործընթացը, որը ապագայում կարող է թույլ տալ Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ։ Մանրամասները՝ Դեպի Եվրոպա առանց վիզայի՞. ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար   The post Ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար appeared first on FIP.AM.

Դեպի Եվրոպա առանց վիզայի՞. ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար

«Փաստերի ստուգման հարթակը» օրերս վիզաների ազատականացման վերաբերյալ կարճ տեսանյութից հետո, ընթերցողներից բազմաթիվ հարցեր է ստացել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման թեմայով և ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություն այս գործընթացի մասին։ Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում նոր կարևոր փուլ է սկսվել։ Խոսքը վիզաների ազատականացման գործընթացի մասին է, որն ապագայում կարող է հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի մեկնել … Read more

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ երկքաղաքացի է եղել ՀՀ Սահմանադրության խախտմամբ (բացառիկ փաստաթղթեր)

«Փաստերի ստուգման հարթակը» «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշ տվյալների է տիրապետում, որոնք անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հանրությանը։  Այդ փաստաթղթերը ներկայացնում են գործարար Սամվել Սարգսի Կարապետյանի վերաբերյալ հավաքագրված համապարփակ տվյալներ, որոնք ընդգրկում են նրա մասնագիտական գործունեությունը Ռուսաստանում։  Այս փաստաթղթերում տեղեկություններ են նրա բիզնես կայսրության՝ ընկերությունների հիմնադրման, սեփականության մասնաբաժինների և ղեկավարման մասին։ Բացի այդ, աղբյուրները մանրամասնում … Read more

Տարեկան 25 000-ից 60 000 աշխատատեղ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը

Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը քաղաքացիներին տարբեր ու հաճախ հավակնոտ խոստումներ են տալիս։ «Փաստերի ստուգման հարթակն» այս հոդվածում փորձել է ի մի բերել առաջատար քաղաքական ուժերի՝ քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերից մեկի՝ աշխատատեղերի վերաբերյալ խոստումները։ Մայիսի 19-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված են ընտրարշավին մասնակցող 19 քաղաքական ուժերից միայն 9-ի նախընտրական … Read more

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որում մայիսի 5-ին Գյումրիում կայացած համերգի ընթացքում իբրև թե Փաշինյանը դիպչում է Մակրոնի աճուկին։  Այդ տեսանյութը կեղծ է։ https://fip.am/wp-content/uploads/2026/05/Pashinyan-Makron-kexc-03.mp4 Մայիսի 15-ից տեսանյութը լայն տարածում է գտել X-ում, ապա … Read more