Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար նախատեսվում է խստացնել վարչական պատասխանատվությունը։ ՆԳՆ-ի մշակած օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանքներ սահմանել կամ բարձրացնել, որոշ դեպքերում նաև կկիրառվեն տուգանային միավորներ։ Համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելուն։ … Read more

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել

ՏԿԵ նախարարությունում սեպտեմբերի 28-ին անցկացվել է ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության լրամշակված նախագծի հանրային լսումը։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նախագծի հիմնավորումները, իսկ մասնակիցները առաջարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացրել։ «ՀՀ ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի … Read more

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 28.09.2026 | 17:34 Կիևի կենտրոնում ռուսական անօդաչու սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում, փոխանցում է Meduza-ն: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից երևում է, որ հարձակման պահին շենքում մարդիկ են եղել։ Նրանք փորձել են դուրս գալ այրվող շենքի պատուհաններից։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով վիրավորներ կան։ Հայտնի է նաև առնվազն մեկ … Read more

Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին

Հասարակություն 28.09.2026 | 17:00 Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և Զովունի բնակավայրում գտնվող 1550 քմ մակերեսով, 24.8 մլն դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Նաիրի համայնքի տիրապետմանը։ Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 24 միլիոն … Read more

Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է պաշտոնյաներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հնարավոր հայցի նյութեր պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան դիմելու համար՝ կապված քրդերի նկատմամբ ենթադրյալ բռնությունների և Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մասին պնդումների հետ։ Այս մասին հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաընկերությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ i24NEWS-ի տվյալներով՝ Նեթանյահուն միջգերատեսչական թիմին և կառավարության միջազգային … Read more

Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում

Փոփոխություն է գրանցվել Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Վնասվածքի պատճառով հավաքը բաց կթողնեն կիսապաշտպաններ Լևոն Բաշոյանն ու Էդգար Փիլոյանը։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Հարությունյանը կմիանա Հայաստանի Մ-20 հավաքականին և կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարին։ … Read more

Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը Հռոմում կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Խորհրդարանների նախագահների … Read more

ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում

Աշնանային նստաշրջանի առաջին օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներկայացրեց իր վերջնական զեկույցը Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Զեկույցը, որը պատրաստել է դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն (Շվեյցարիա), փաստում է, որ ընտրությունները ընտրողներին ընձեռել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն և անցկացվել են տեխնիկապես լավ կազմակերպված միջավայրում։ Այնուամենայնիվ, փաստաթուղթն արձանագրում է … Read more

Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է

Հասարակություն 28.09.2026 | 16:38 Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։ «Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալանավորվել է»,- … Read more