Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը Հռոմում կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև պատգամավոր Արման Եղոյանը և ԱԺ աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու համար 2026 թվականի հոկտեմբերի 14-16-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ
Ազգային ժողովի նախագահ
Արման ԵՂՈՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 11-16-ը
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի (3 գիշերվա, իսկ Է. Կարապետյանի՝ 6 գիշերվա), ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- ասված է Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում։