Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում

Փոփոխություն է գրանցվել Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Վնասվածքի պատճառով հավաքը բաց կթողնեն կիսապաշտպաններ Լևոն Բաշոյանն ու Էդգար Փիլոյանը։

Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Հարությունյանը կմիանա Հայաստանի Մ-20 հավաքականին և կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարին։

Հոկտեմբերի 2-ին Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը կմրցի Ուզբեկստանի, հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 6-ին՝ Սաուդյան Արաբիայի հասակակիցների հետ։

Leave a comment