Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Մոսկվայի Սավելովսկի կայարանի մոտակայքում լույս փետրվարի 24-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում են անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza  և  Mash  տելեգրամ  ալիքները, գրում է Meduza-ն։ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ կեսգիշերին մոտ «անհայտ անձը ծառայողական մեքենայով մոտեցել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո անհայտ սարքը պայթեցվել է»։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 374 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 377,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 443 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 446 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,83 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,90 դրամ փոխարժեքով։

Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել … Read more

Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը

Քաղաքականություն 23.02.2026 | 23:19 Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում ձերբակալել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնին ՝ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված հետաքննության շրջանակներում: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 72-ամյա Մանդելսոնին կասկածում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրան բերման ենթարկելուց հետո ուղեկցում դեպի մեքենան: Քննչական գործողությունները սկսվել են փետրվարի … Read more

Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն լայնածավալ հարցազրույց է տվել ադրբեջանական APA-ին։ Նա անդրադարձել է անցյալ ամիս Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցի արդյունքներին, Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, հետագա համագործակցության հեռանկարներըին։ Գրոնոն նշել է, որ ԵՄ-ն շարունակում է վճռականորեն աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական առաջընթացին և մտադիր է ամրապնդել Հարավային Կովկասի հետ … Read more

Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ

Քաղաքականություն 23.02.2026 | 23:05 Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական ​​բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես էքսկուրսավար, առաքիչ և տաքսու վարորդ:  Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային թույլտվություն տրամադրելու կանոնները։ Կառավարությունը ներդրել է քվոտաների համակարգ՝ սահմանափակելով ծառայությունների ոլորտում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների թիվը: Տարբեր ոլորտների համար կիրառվում են տարբեր քվոտաներ: … Read more

ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից

ԱՄՆ զորքերը երկուշաբթի օրը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց ամենամեծ բազայից, հայտնել են սիրիական ռազմական և անվտանգության երեք աղբյուրներ, գրում է Reuters-ը։ Ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի առավոտյան տասնյակ բեռնատարներ, որոնցից մի քանիսը զրահապատ մեքենաներ էին տեղափոխում, լքել են Հասակա նահանգի Քասրակ բազան։ Ավելի ուշ Reuters-ը տեսանյութում է հրապարակել, որում երևում է, թե ինչպես … Read more

ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-17:00 Սայաթ-Նովա պողոտա 29, 33 շենքեր, Խանջյան փողոց 47, 47/1, 49 շենքեր, 11:00-17:00 Դավիթ Բեկի փողոց 54/7 առանձնատուն և «Դելտա‑Ֆրագմենտ» ՍՊԸ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00–17:00 Շրջանցիկ թունել՝ Ջերմատնային վարչություն, «Գ. … Read more

Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 

Քաղաքականություն 23.02.2026 | 22:21 Լեհաստանի ազգային դատախազությունը հայտնում է, որ Բելառուսի ռազմական հետախուզության համար լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Բելառուսի քաղաքացի Տ. Պավլովը, գրում է Current time-ը։ Նա ձերբակալվել է 2026 թվականի փետրվարի 9-ին Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից, հաջորդ օրը դատախազը մեղադրանք է առաջադրել։ Հետաքննության  տվյալներով՝ 2024 թվականի հունիսից մինչև 2026 թվականի փետրվարը կասկածյալը … Read more

ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան

Փետրվարի 23-ին միջազգային ֆինանսական կազմակերպություններին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ 7,9 մլն ԱՄՆ դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով վարկային պարտավորություններ են մարվել բացառապես սեփական միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը կայուն է, իսկ մոտ օրերս կմեկնարկեն շուրջ 50 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով ներդրումային … Read more