Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 188-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188-ի, վիրավորների թիվը՝ 1 520-ի, հայտնել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա խոսքով՝ վնասվել է առնվազն 250 շենք։

«Այս պահին մենք ունենք տվյալներ, որ ավելի քան 200 մարդ մնացել է շենքերի փլատակների տակ, և մենք ժամանակի դեմ ծանր պայքար ենք մղում՝ նրանց մեծ մասին փրկելու համար», — ընդգծել է Ազգային ասամբլեայի ղեկավարը։

Տեսանյութը՝ հղմամբ։

Leave a comment