Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 

Քաղաքականություն

23.02.2026 | 22:21

Լեհաստանի ազգային դատախազությունը հայտնում է, որ Բելառուսի ռազմական հետախուզության համար լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Բելառուսի քաղաքացի Տ. Պավլովը, գրում է Current time-ը։

Նա ձերբակալվել է 2026 թվականի փետրվարի 9-ին Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից, հաջորդ օրը դատախազը մեղադրանք է առաջադրել։

Հետաքննության  տվյալներով՝ 2024 թվականի հունիսից մինչև 2026 թվականի փետրվարը կասկածյալը տեղեկություններ է հավաքել Լեհաստանի, Գերմանիայի և Լիտվայի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների, ինչպես նաև՝ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների մասին։

Փետրվարի 11-ին, դատախազության պահանջով, դատարանը նրան երեք ամսով կալանավորել է։ Հետաքննությունը շարունակվում է։ Նրա ձերբակալությունը, ըստ որոշ տեղեկությունների, Գերմանիայի և Լիտվայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության արդյունք է։

Լեհաստանի հատուկ ծառայությունների  համակարգող նախարարի մամուլի քարտուղար Յացեկ Դոբրժինսկին ասել էր, որ 2022 թվականի փետրվարից ի վեր քննչական մարմինները Ռուսաստանի և Բելառուսի շահերից ելնելով լրտեսության 71 քրեական գործ են հարուցել։ 2026 թվականի փետրվարի սկզբին Լեհաստանի պաշտպանության նախարարության 60-ամյա աշխատակիցը ձերբակալվել էր բելառուսական հետախուզության համար աշխատելու կասկածանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment