Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Մոսկվայի Սավելովսկի կայարանի մոտակայքում լույս փետրվարի 24-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում են անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza  և  Mash  տելեգրամ  ալիքները, գրում է Meduza-ն։

ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ կեսգիշերին մոտ «անհայտ անձը ծառայողական մեքենայով մոտեցել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո անհայտ սարքը պայթեցվել է»։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ «հարձակվողի գործողությունների հետևանքով» զոհվել է Պետական  ավտոմոբիլային տեսչության մեկ աշխատակից, իսկ ևս երկու ոստիկան վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեն  պարզաբանում է հարձակվողի գործողությունները։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ պայթյունի մեջ կասկածվողը մահացել է դեպքի վայրում։ Mash-ը նրան անվանում է մահապարտ-ահաբեկիչ։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով՝ իրավապահ մարմնի աշխատակցի սպանության փորձի և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 222.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հետագայում հայտնել է, որ մահացած ոստիկանը  ոստիկանության ավագ լեյտենանտ Դենիս Բրատուշչենկոն է։ «Ոստիկանության ավագ լեյտենանտ Դենիս Բրատուշչենկոն 34 տարեկան էր և Մոսկվայի ոստիկանություն էր միացել 2019 թվականի մարտին։ Դենիսին մնացել են կինը և երկու անչափահաս երեխաները», – նշել է Վոլկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment