Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Հասարակություն 24.02.2026 | 11:49 ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ աշխատակիցները Թբիլիսի-Երևան  մարդատար գնացքի վագոնից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված  45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Օրերս Այրում մաքսային անցման կետ  ժամանած Թբիլիսի-Երևան  մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային … Read more

Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ «Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել…

«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» ու նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» միջև Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման հյուրերի սեկտորի բոլոր տոմսերը սպառվել են, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ «Շատ շնորհակալ ենք մեր թիմի կողքին լինելու և հայրենիքի սահմաններից դուրս աջակցելու համար։ Ձեր աջակցությունը չափազանց կարևոր է մեր թիմի համար»,- նշված է «Նոայի» հաղորդագրության մեջ։ «ԱԶ Ալկմարի» … Read more

Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ Ելույթում Միրզոյանը, մասնավորապես, նշել է՝ «Զինաթափման համաժողովը պետք է դրսևորի նորացված քաղաքական կամք և հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները՝ համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար»։ Ելույթի սղագրությունը՝ ստորև։ … Read more