Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ

Հասարակություն

24.02.2026 | 11:49

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ աշխատակիցները Թբիլիսի-Երևան  մարդատար գնացքի վագոնից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված  45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Օրերս Այրում մաքսային անցման կետ  ժամանած Թբիլիսի-Երևան  մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկղությունից թաքցված դեղորայք: Ուղևորներից Ա.Տ.-ի  մահճակալի տակի թաքստոցից  հայտնաբերվել է  մաքսային հսկողությունից թաքցված  3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment