Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից

Հայաստանից Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ, Հարավային Ամերիկայի KWU senshi նախագահ, շիհան (7-րդ դան) Ֆրանսիսկո Ֆիլիոն փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինարներ ու վարպետաց դասեր է անցկացրել Երևանում։ «Օլիմպավան» սպորտային համալիրում կայացած միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հարյուրավոր սաներ։ 55-ամյա բրազիլացին Հայաստան էր ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, շիհան … Read more

Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումից հետո նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են: Մարտի 2-ի առավոտյան Brent տեսակի նավթի ապրիլյան մատակարարման գինն առևտրի առաջին րոպեներին աճել է 14%-ով՝ հասնելով 82,37 դոլարի՝ մեկ բարելի համար․ սա 2024 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակն է, հաղորդում է dpa-ն: Նավթի American West Texas Intermediate (WTI) տեսակի գինը … Read more

Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել

Քաղաքականություն 02.03.2026 | 17:02 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հեղափոխական պահապանների կորպուսի գեներալ Մաջիդ իբն ալ-Ռեզային նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, հայտնում են տեղական աղբյուրները։ Պաշպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել է Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով։ Հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության … Read more

ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»

Քաղաքականություն 02.03.2026 | 16:39 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իր երեք F-15E ինքնաթիռները, որոնք «թռչում էին «Էպիկական զայրույթ»՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողությանն աջակցելու համար, կործանվել են Քուվեյթի վրա՝ ակնհայտորեն բարեկամական կրակի հետ կապված միջադեպի պատճառով», գրում է BBC-ն։ Անձնակազմի բոլոր վեց անդամները տարհանվել են, ներկայում նրանք կայուն վիճակում են։ Միջադեպի պատճառը հետաքննվում է։ Ավելի … Read more

Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Քաղաքականություն 02.03.2026 | 16:48 Հաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր:

WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում։ Թարմացված աղյուսակում 23-ամյա թենիսիստը նահանջել է 136 աստիճան և զբաղեցնում է 328-րդ տեղը։ 2026 թվականին Ավանեսյանն անցկացրել է 6 մրցախաղ, տարել 2 հաղթանակ ու կրել 4 պարտություն։ WTA դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան է։ Լեհ Իգա Շվյոնտեկը երկրորդն … Read more

Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով

Քաղաքականություն 02.03.2026 | 16:32 Իրանից Ադրբեջանի և օտարերկրյա քաղաքացիներ են տարհանվում ադրբեջանական սահմանով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 28-ի առավոտյան ժամը 8:00-ից մինչև մարտի 2-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Ադրբեջան 312 մարդու անցում է ապահովվել: Նրանցից 101-ը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Բացի այդ, պայմաններ են ստեղծվել 211 օտարերկրյա քաղաքացիների անցման համար․ Չինաստան՝ 76, Ռուսաստան՝ 39, Պակիստան՝ … Read more

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»

Քաղաքականություն 02.03.2026 | 16:06 Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանգստյան օրերին Աբու Դաբիում է եղել և ներկայում չի կարողանում վերադառնալ Վրաստան՝ «ստեղծված իրավիճակի պատճառով», հաղորդել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Թաբուլա» թերթը հայտնել էր, որ Կալաձեն մնացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), ուր գնացել էր՝ ծննդյան օրը նշելու: Հաղորդվել էր, որ Կալաձեի հետ են … Read more

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի «միակողմանի» հարձակումները Իրանում պետք է քննարկվեին հենց այս նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է ՄԱԿ-ը, գրում է Middle East Eye-ը։ «Բոլորը կարող էին ստանձնել իրենց պատասխանատվությունը, քանի որ միայն [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումն անհրաժեշտ օրինականություն ձեռք բերել»,- լրագրողներին ասել … Read more

Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի

Քաղաքականություն 02.03.2026 | 15:30 Արարատ Միրզոյան-Սեյեդ Արաղչի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի։ «Մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն … Read more